Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կարող է բարձրանալ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տեղեկացնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները կարող են բարձրանալ։

«2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասներն առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի կայքում։

Մեկնաբանել