Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գերեվարված ադրբեջանցի երկու զինծառայողները վերադարձվել են։
«Դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալված են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»,- նշվում է ՊՆ հաղորդագրությունում։
Ադրբեջանցի զինծառայողների գերեվարման մասին լուրեր հայտնվել էին սոցցանցերում, սակայն ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն չէր տարածել։