Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը աստիճանաբար կնվազի 14-16 աստիճանով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով»,- ասված է հաղորդագրությունում։

Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ։

«Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով»,- տեղեկացնում են Կենտրոնից։

Մեկնաբանել