Իրանը $1,3 մլրդ կհատկացնի նոր ինքնաթիռների գնմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային զարգացման հիմնադրամի ղեկավար Մոհամեդ Ռեզա Ֆարզանին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ իրանական ավիաընկերությունները ինքնաթիռների գնման նախագծեր պետք է ներկայացնեն:
Նշենք, որ վերջին տարիներին Իրանում ինքնաթիռների մի քանի վթարներ են տեղի ունեցել: Բացի այդ՝ Թեհրանն իր ավիապարկը չի կարողանում թարմացնել միջազգային պատժամիջոցների պատճառով: Ֆարզինը՝ մյուս կողմից՝ չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ ինքնաթիռներ կգնվեն: