Ինչպե՞ս ընտրել դպրոցը․ զրույց ուսուցիչ Արա Աթայանի հետ

Զրույց «Արեգնազան» կրթահամալիրի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանի հետ։

Ծնողները հաճախ դպրոցն ընտրում են շենքային պայմաններից ելնելով։ Այն, թե ինչ է կատարվում դպրոցի պատերից ներս երեխաների հետ, ինչպես են նրանց հետ աշխատում ուսուցիչները, ինչ կարողություններ են տալիս, մնում է երկրորդական։ Ինչպե՞ս ընտրել դպրոցը, ինչո՞ւ է պետք այլընտրանքը, ի՞նչ դեր ունեն ոչ պետական դպրոցները․ «Կրթության տապան» հաղորդաշարի շրջանակում այս և շատ այլ հարցերի շուրջ Արամ Փախչանյանը զրուցում է «Արեգնազան» կրթահամալիրի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանի հետ։

․․․

«Կրթության տապան» հաղորդաշարը վարում է «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը։ Նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել