«Քաղաքացիները քվեարկել են քաղաքական ուժի օգտին, քաղաքապետի փոփոխությունը տրամաբանական է»

Երևանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը դեկտեմբերի 22-ի ավագանու նիստին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին՝ ի՞նչ նկատի ուներ «Իմ քայլը» դաշինքը՝ ասելով, որ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց։ Երևանի ավագանին քննարկում է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։