Ավագանու անդամներին ստիպել են կա՛մ վայր դնել մանդատը, կա՛մ ստորագրել նախագծի տակ․ «Իմ քայլի» անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը կասկածի տակ դրեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի սպասվող արդյունքների օրինականությունը՝ նշելով, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների են ենթարկել։ «Ստիպել են կա՛մ վայր դնել մանդատը, կա՛մ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ։ Մասնավորապես, Լուսինե Մխոյանը և Գրիգորի Երիցյանը երեկ բարձրաձայնել են, որ Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը իրենց շանտաժի են ենթարկել»,- ասաց նա։

Մեկնաբանել