«Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը»․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին իր ելույթում արձանագրեց, որ առաջին անգամ է տեղի ունենում Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Մարությանը նշեց, որ 2018-ին ընտրություններից հետո ձևավորված ավագանու 57 անդամից միայն 27-են եղել ՔՊ անդամ․ «Ժողովուրդն իր ձայնը տվեց հեղափոխությանը, ոչ թե կուսակցությանը։ Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար»,- ասաց Հայկ Մարությանը։ Նա քաղաքապետին անվստահություն հայտնելու պրոցեսը համարում է «անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ»։

«Իմ քայլը» քաղաքապետին անվստահություն հայտնելը հիմնավորում է նրանով, որ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և խզել է կապը իր քաղաքական թիմի հետ։

Մեկնաբանել