Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին

Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։ Հայկ Մարությանը 2018-ի հեղափոխության առանցքային դեմքերից էր։ Նա քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2018-ին։ Մարությանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։ Իշխող թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը հիմնավորում է նրա հետ քաղաքական խզմամբ։ Հայկ Մարությանը այս գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում։ Անվստահություն հայտնելու գործընթացը Ըստ Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 9-րդ գլխի, որում ներկայացվում է քաղաքապետին անվտահություն հայտնելու գործընթացը, ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Երևանի ավագանին ունի … Continue reading Երևանի ավագանին անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին