Այս պատերազմում պարտվել է նաև մեր համակարգը. Արցախի կրթության նախարար

Դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի ունեցավ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը։ Ամփոփելով տարին՝ նախարարն ասաց, որ պատերազմից հետո 112 դպրոց մնացել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում: Արցախի վերհասկվող տարածքներում գործում է 108 դպրոց, որոնցից երկուսը բնականոն չեն աշխատում։ Իսկ 53 մանկապարտեզից 37-ն է Արցախի վերահսվկող տարածքներում մնացել, մնացածը՝ բռնազավթված տարածքներում։ Արցախի կրթության ոլորտը նաև զգալի գույքային վնասներ է կրել, հատկապես՝ «Արմաթ» և ֆիզիկայի լաբորատորիաները։ Պատերազմից հետո նախարարությունը անմիջապես վերաբացեց Հադրութի դպրոցները և մանկապարտեզները, ինչն ըստ նախարարի՝ քաղաքական որոշում էր։

Մեկնաբանել