Միրզոյանն ու Լավրովը կարևորել են սահմանազատման մեխանիզմների ձևավորումը

ararat-mirzoyan-sergey-lavrov

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

«Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը»,- հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Մեկնաբանել