Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված մոտ 5 հազար մարդ

Հայաստանում դեկտեմբերի 22-ին կատարվել է 6 885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 295 մարդ։ Արձանագրվել է մահվան 15 դեպք:

Դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 126 դեպք, որոնցից 329 576-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 516 680 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 5 119 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 936 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 493 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 344 126 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 918 641 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 612 205 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 228 835 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 177 885 դեպքով:

Մեկնաբանել