Կառավարությունը 2 միլիարդ կհատկացնի Տաթև-Լծեն ավտոճանապարհի համար

Կառավարությունը նախատեսում է մոտ 2 միլիարդ դրամ հատկացնել՝ Սյունիքի մարզի Տաթև-Լծեն այլընտրանքային ճանապարհի տեխնիկական հսկողության ու շինարարության նպատակով։ Հարցը ներառված է դեկտեմբերի 23-ի կառավարության նիստի օրակարգում։

«Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շինուհայրից մինչև Տաթև հատվածում (19-րդ կմ-ից մինչև 25-րդ կմ) կցորդիչով բեռնատար տրանսպորտային միջոցների համար ներկայումս առաջացնում են երթևեկության որոշակի դժվարություններ: Խնդրի կարգավորման նպատակով Նախագծով առաջարկվում է անհետաձգելի համարել Տ-8-93, Լճեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել