Կառավարությունը մինչև տարեվերջ 200 000 դեղաչափ Pfizer կգնի

Կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց 3,7 միլիարդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսով պայմանավորված ծախսերի համար։

Ըստ որոշման՝ այդ գումարից 2,5 միլիարդը ուղղվել է կորոնավիրուսով պայմանավորված պրոֆիլավորված բժշկական կենտրոնների ծախսերին, աշխատավարձերին, դեղորայքային հագեցվածությանն ու վարակակիրների սննդի ապահովմանը։ Մնացած 1,2 միլիարդը ուղղվել է 200 000 դեղաչափ Pfizer պատվաստանյութի ձեռքբերմանը։

«Ներկայում բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև տարեվերջ պատվաստանյութի ներկրում»,- նշել են կառավարությունից։

Մեկնաբանել