Սիրիայի հետախուզության պետ Հիշամ Բեհթիյարը, որը վիրավորվել էր հուլիսի 18-ին Դամասկոսում՝ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով, մահացել է հիվանդանոցում, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով սպանվել էին Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Ռաջհան, պաշտպանության փոխնախարար, նախագահ Բաշար ալ Ասադի քրոջ ամուսին Ասիֆ Շաուքաթը և գեներալ, Սիրիայի փոխնախագահի օգնական Հասան Թուրքմանին։