Ֆրանսիայի նախագահի թեկնածուն մեկնել է Արցախ

Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսը դեկտեմբերի 22-ին մեկնել է Արցախ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է France TV-ի լրագրող Ժուլիեն Նենին։

«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպել է տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներով այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից»,- գրել է լրագրողը։

Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն է։ 2022-ի նախագահական ընտրություններում «Հանրապետականների» նախագահի թեկնածուն է։

Դեկտեմբերի 21-ին նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում հանդիպել էր նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ «Այսօր Ֆրանսիան ցանկանում է մասնակցել խաղաղության գործընթացին և օգնել բարեկամ Հայաստանին, որպեսզի նա ոտքի կանգնի ու տոկուն լինի»,- Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր Պեկրեսը։

Մեկնաբանել