Լարսը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունից և Ռուսաստանի ԱԻՆ-ից ստացված տեղեկատվությանը։

Հայաստանի ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան նաև Հայաստանի տարածքում։

«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)»,- ասված է հաղորդագրությունում։

Կոտայքի մարզի Չարենցավան-Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, իսկ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Մեկնաբանել