Արցախի պահեստազորի սպաները չեն ստացել զինվորական թոշակները

«Արցախի պահեստազորի սպաների միությունը» հայտարարում է, որ պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։ Մինչդեռ Հայաստանում, ըստ միության՝ նույն կարգավիճակի մարդիկ դեկտեմբերի 5֊ին ստացել են թոշակները։

Արցախի պաշտպանության բանակը հաստատել է զինվորական թոշակների չտրամադրման մասին տեղեկությունը։ Սակայն, ՊԲ-ից նշել են, որ խնդրի լուծումն իրենց տիրույթից չէ։

««Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը. նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից: Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ: Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում»,- ասված է ՊԲ հայտարարությունում։

Մեկնաբանել