Ինչու Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք չբերվեց ավտոճանապարհների շուրջ

Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանում ավտոճանապարհների բացման հարցում կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են լուծում ստանալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածության չեն եկել ավտոճանապարհների բացման շուրջ։

«Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ փորձեցինք մտնել մանրամասների մեջ։ Այդտեղ էլ ես տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց այս մասով ոչ մի պայմանավորվածություն չունենք։ Պարզապես այդ հանդիպումից հետո ես նաև որոշակի հնարավորություններ տեսա և դրանք մենք պետք է փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք»,- ասաց

Ավտոճանապարհների հարցում կոմպրոմիսային լուծումը, ըստ Փաշինյանի՝ չպետք է հատի Հայաստանի «կարմիր գծերը», այն է՝ հայկական կողմը միջանցքային որևէ տրամաբանություն չի ընդունում։

Ինչ վերաբերում է երկաթուղային ճանապարհին, վարչապետը նշեց, որ բրյուսելյան պայմանավորվածության համաձայն՝ երկու կողմերից գործելու է մաքսային վերահսկողություն։