Երկու կողմից էլ կիրականացվի մաքսային-սահմանային հսկողություն․ Փաշինյանը՝ Մեղրիի երկաթգծի մասին

Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արձանագրել է, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի գործարկման դեպքում երկու կողմից կիրականացվի լիարժեք մաքսային և սահմանային հսկողություն․ այս մասին առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դա ընդունելի է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարի համար։

Մեկնաբանել