Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահի հետ «շփում անպայման կլինի»․ Փաշինյան

nikol pashinyan ilham aliyev munich (9)

Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ, բայց Փաշինյանի խոսքով՝ «շփում անպայման կլինի»։

«Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ, անպայման կլինի։ Պաշտոնական բանակցություն առաջարկ այս պահին չենք ստացել և քանի որ գագաթաժողովն էլ ոչ ֆորմալ է, բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։