Նիկոլ Փաշինյանը «հիմա դիրքորոշում չունի» Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող «հիմա դիրքորոշում հայտնել» այն հարցի շուրջ, թե արդյոք Երևանը դիտարկում է Բաքվին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին առցանց ասուլիսին նշեց գործադիրի ղեկավարը՝ հայտնելով, որ «բոլոր դեպքերում կքննարկեն, եթե Ադրբեջանը նման ցանկություն հայտնի»։

«Ես հիմա դիրքորոշում չեմ կարող արտահայտել, որովհետև նախ հարցը պաշտոնապես սեղանին չէ, բայց եթե այն սեղանին է, մեզ համար դա պրոցես է, որի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի մեր էն խոսակցությունից»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե հայկական կողմը տեսնի, որ այն նպաստելու է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման շրջան բացելուն, ինչպես նաև Արցախի հարցի կարգավորման հեռանկարին, ապա կքննարկեն հարցը։

Նրա խոսքով՝ բոլոր հանգամանքները պետք է դիտարկել։

Մեկնաբանել