Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ․ Նիկոլ Փաշինյան

նիկոլ փաշինյան- nikol pashinyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհիմն է համարում իր հասցեին ուղղված այն մեղադրանքները, որ «հողերը հանձնել է»։

«Իրականում սա անհիմն մեղադրանք է, այլ կա լեգիտիմ մեղադրանք, ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ։ Եթե որևէ մեկը ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել էտ տարածքները, որպեսզի պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք»,- դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին ասաց գործադիրի ղեկավարը։

Նա նաև հավելեց․ «Այն մեղադրանքը, որ ես հանձնել եմ, ընդհակառակը, հենց չեմ հանձնել, էտ ա լեգիտիմ մեղադրանքը, չեմ հանձնել ինչի՞ համար, որովհետև, իսկ ի՞նչ էինք ստանում դրա դիմաց, ըստ էության՝ ոչ մի բան»,- ամփոփեց Փաշինյանը։

Մեկնաբանել