«Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը չէ, նա այնտեղ վարձու աշխատող է»․ վարչապետը՝ կոռուպցիայի մասին

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ որևէ տեղ լինի կոռուպցիայի դեպք, և իշխանությունն այն շրջանցի․ այս մասին նա հայտարարեց դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսում՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե Ազգային ժողովի նախագահի եղբոր ղեկավարած ընկերությունը հաղթում է խոշոր ընկերություններում, իսկ վարչապետի աշխատակազմից մեկ այլ պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերություն մեկ անձից բազմաթիվ պատվերներ է ստանում։ Վարչապետը մանրամասնեց, որ «ոչ թե Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն է հաղթում գնման գործընթացներում, այլ այն ընկերությունը, որտեղ ԱԺ խոսնակի եղբայրը պարզապես «վարձու աշխատող է»»։

Մեկնաբանել