Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալությունը

2021 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 11։00-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ տեղի է ունենալու Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին 44 կողմ, 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանին նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին, որը մինչ այդ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն էր։