Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն և անհիմն պնդումներ անում

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին պատասխանեց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներին՝ Փաշինյանը հանդես եկավ իրարամերժ և անհիմն հայտարություններով։ Ապրիլյան քառօրյա պատերազմը կանգնեցվե՞լ է Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատմեց, թե ինչպես է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հանդիպել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ, որն իր հետ զրույցում Քառօրյա պատերազմը բնութագրել է որպես «разведка боем», այսինքն՝ «հետախուզություն՝ կռվով»։ Սա Փաշինյանը մեկնաբանեց որպես պատերազմին նախորդող հետախուզական գործողություն։ «Разведка боем էդ մասը ինչո՞ւ եմ նշում։ Դա նշանակում է չորս օրով էլ պլանավորած էր, որ տեսնեին … Continue reading Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն և անհիմն պնդումներ անում