Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի և հայտարարություն կընդունի

Արցախի խորհրդարանը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի և կընդունի հայտարարություն, տեղեկացնում է Արցախի ԱԺ կայքը։

Դեկտեմբերի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն և հայտարարել, որ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվիԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախի խորհրդարանը արձագանքելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 25-ի ասուլիսում արած հակասական հայտարարություններին։