Հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում դեկտեմբերի 26-ին կատարվել է 4 669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 248 մարդ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 540 դեպք, որոնցից 330 841-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 540 319 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 250 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 950 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 499 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը՝ 344 540 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 924 368 դեպքով, Ադրբեջանը 58-րդ տեղում է՝ 614 630 դեպքով, Թուրքիան 6-րդ տեղում է՝ 9 307 124 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 184 762 դեպքով:

Մեկնաբանել