Այս իշխանությունն ուզում է Ղարաբաղի հարցը «գցել ռուսների գրպանը». Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ սահմանազատման դեպքում Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ հակառակորդ երկրին հնարավորություն կտա Արցախը կտրել Հայաստանից։ Այս մասին նա ասաց դեկտեմբերի 27-ի ասուլիսին՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին։ «Այս իշխանությունն ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ի՞նչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցը այլևս ինձ հետ կապ չունի, «գցի ռուսների գրպանը»»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։