Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այդ ընթացքում էապես չի փոխվի։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել