Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ըստ meteo-tv կայքի` հանրապետության տարածքի մեծ մասում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, սակայն առաջիկա օրերին կրկին կբարձրանա:

Գեոմագնիսական դաշտն անկայուն է, սրտանոթային խնդիրներ ունեցողներին այսպիսի օրերին խորհուրդ է տրվում զերծ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, հետևել առողջությանը:

Ցերեկային ժամերին անհրաժեշտ է նաև պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:

Մեկնաբանել