2021-ի 10+1 հետաքննությունները

ՍիվիլՆեթն առանձնացրել է 2021-ի կարևոր հետաքննությունները։ Դրանք բացահայտում են կոռուպցիոն ռիսկով այն գործարքները, որոնք արվել են բարձրաստիճան պաշտոնյաներին փոխկապակցված ընկերությունների հետ։ ՍիվիլՆեթը զրուցել է հետաքննությունների հեղինակների՝ Նարեկ Մարտիրոսյանի, Սևադա Ղազարյանի, Կարինե Ղազարյանի, Տիրայր Մուրադյանի, Հայկ Հովհաննիսյանի, Տրդատ Մուշեղյանի, Անի Գրիգորյանի և Մկրտիչ Կարապետյանի հետ։