Օլիմպիական կրակն ուղղաթիռով հասավ Լոնդոն

Երեկ երեկոյան Գիլֆորդից Լոնդոն է բերվել 2012 թվականի օլիմպիական խաղերի կրակը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Կրակը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է հասել ուղղաթիռով, որից պարանով Թեմզայի ափ է իջել ծովային հետևակային Մարտին Ուիլյամսը՝ հատուկ ջահում պահելով անմար կրակը:

Մոտակա օրերի ընթացքում օլիմպիական կրակը կանցնի Լոնդոնի բոլոր 33 թաղամասերով: Խաղերի բացման արարողության ժամանակ՝ հուլիսի 27-ին կրակը Թեմզա գետով նավակով կբերվի Օլիմպիական մարզադաշտ: Իսկ մինչ այդ, կրակը մեկ օր կմնա հայտնի Թաուեր աշտարակում։ Աշտարակի վերին հարկ կրակը բարձրացրել են Լոնդոնի բնակիչ Աբու Կասամը և բրիտանացի օլիմպիական չեմպիոնուհի Քեթի Հոլմսը։

Մեկնաբանել