Ծնողի անակնկալ այց տնօրենին. «Կրթության տապան»

«Կրթության տապան» հերթական հաղորդմանը Արամ Փախչանյանը միաժամանակ հարց տվողի և պատասխանողի դերում է՝ որպես ծնող և որպես դպրոցի տնօրեն։

Տնօրենի մոտ ծնող է եկել՝ բողոքելու ուսուցչից։ Սա բարդ և պատասխանատու խոսակցություն է․ եթե մի բան սխալ հնչի կամ սխալ հասկացվի, առանց դրա էլ խնդիրներ ունեցող ուսուցիչը կդառնա աշակերտների հալածանքի առարկա։ Պայմանական ծնող Պողոս Պետրոսյանը զրուցում է պայմանական տնօրենի հետ։

Ծնողի հետ խոսելուց հետո հաղորդման հեղինակ Արամ Փախչանյանը վերլուծում է խոսակցության ընթացքը։ Այս հաղորդումը կարող է լինել ուղեցույց տնօրենների եւ ծնողների համար, թե ինչպես լուծել ուսուցչի հետ կապված խնդիրները եւ թյուրընկալումները։

․․․

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Նոր թողարկումները հասանելի են ամեն երեքշաբթի։

Մեկնաբանել