Հայաստանն Իսրայելում նոր դեսպան ունի

Նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան։

Դեսպան Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում։

Արման Հակոբյանը մասնագիտությամբ արևելագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու։ Տիրապետում է ան­գլե­րեն, ֆրան­սե­րեն, ռու­սե­րեն, ա­րա­բե­րեն, եբ­րայե­րեն, պորտուգալերեն, լա­տի­նե­րեն լեզուներին։

1991 թվա­կա­նից առ այ­սօր՝ ար­տա­սահ­մա­նյան գոր­ծու­ղում­նե­րով պայ­մա­նա­վոր­ված ը­նդ­հա­տում­նե­րով դա­սա­վան­դում է Ե­ՊՀ ար­ևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տում (ա­րա­բե­րեն, եբ­րայե­րեն, դա­սա­կան ա­սո­րե­րեն, եբ­րա­յա­գի­տու­թյուն, ա­րա­մե­ա­գի­տու­թյուն, ա­սո­րա­գի­տու­թյուն):

Մինչ այս Արման Հակոբյանը դեսպան է եղել Բրազիլիայում, Կոլումբիայում և Բոլիվիայում։

Մեկնաբանել