Արցախի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

Արցախի Այգեստան համայնքի բնակիչն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մոլովել է և հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն։

Ծառայությունից հայտարարում են, որ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

«Այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին «ովքեր պարզել ու հավաստիացել են Արցախի բնակչի անվտանգության մեջ։ Այս պահին բանակցություններ են ընթանում Արցախի քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»:

Մեկնաբանել