Արցախը Փաշինյանի համար բեռ է, նա այդ հարցը փակված է համարում. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ Արցախյան հիմնախնդրի համատեքստում ադրբեջանցիների իրավունքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները խնդրահարույց են և մեծ հակադրություն են առաջացրել Արցախի քաղաքական դաշտում: Նրա խոսքով՝ Փաշինյանն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի միջոցով փորձել է պաշտոնանկ անել նախագահ Արայիկ Հարությունյանին:

Պատգամավորը հստակ տեղեկատվություն չունի այդ գործընթացին վարչապետ Փաշինյանի մասնակցության մասին, սակայն նման եզրահանգման է հանգել գործընթացների վերլուծության արդյունքում: Սա, նրա խոսքով, վտանգավոր գործընթաց է, և հաշվի առնելով ներկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման բարդությունը, կարող է էականորեն նվեզեցնել Արցախի սուբյեկտայնությունը:

Մեկնաբանել