Իրանը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանության է արժանացրել արտաքին գործերի նախարարության՝ Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկը:
Իրանական կողմը հյուպատոսության բացման հստակ ժամկետ դեռևս չի նշում։