Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» է նվիրաբերել Հայաստանին

Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 1 626 738 պատվաստում, որից 934 028-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 692 082-ը՝ երկրորդ դեղաչափը։

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ» և «Մոդեռնա» պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Մեկնաբանել