Հայաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 4 հազար մարդ

Հայաստանում դեկտեմբերի 29-ին կատարվել է 7 216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,2 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 196 մարդ։ Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 560 870 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 4 005 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 505 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 83-րդ տեղը՝ 344 826 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 930 544 դեպքով, Ադրբեջանը 59-րդ տեղում է՝ 615 842 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 9 402 083 դեպքով, Իրանը 9-րդ տեղում է՝ 6 190 762 դեպքով:

Մեկնաբանել