2021-ին Հայաստանում կառուցվել է 572 կիլոմետր ճանապարհ

2021-ին Հայաստանում կառուցվել է 572 կիլոմետր ճանապարհ, իսկ եթե այս ցուցանիշին գումարվի նաև սուբվենցիոն ծրագրերով ճանապարհաշինության ցուցանիշները, կստացվի 750 կիլոմետր կառուցված ճանապարհ։ Կառավարության դեկտեմբերի 30-ի տարեվերջյան նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Տաթև-Լծեն ճանապարհի 20 կիլոմետրից 13 կիլոմետրի հողային աշխատանքներն արված են, մենք 20 կիլոմետր ամբողջովին նոր ճանապարհ ենք կառուցում»,- հայտարարեց Սանոսյանը։

Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարեց մամուլի ոչ մի հրապարակում, որն առնչվում է տարբեր պաշտոնատար անձանց ներգրավվածությանը ճանապարհաշինական ընկերություններում, անարձագանք չթողնել։ Դիտարկել նաև այն, որ «սուտ մատնության սահմանագծերը» անցնում են․ «Սա մեզ համար սկզբունքային հարց է, փորձում են տպավորություն ստեղծել, որ ասֆալտի ու ատկատի գործ ենք անում»,- դժգոհեց Փաշինյանը։ Միևնույն ժամանակ նա շեշտում է՝ «չեն կարող ժխտել ինչ-ինչ երևույթների գոյությունը»։