Խնամատար ծնողներ՝ մանկատան փոխարեն․ Ամանորը Աղաջանյանների ընտանիքում

«Աստված նրանց ինձ համար էր պահել»,- ասում է Անահաիտ Պետրոսյանն ու ժպիտով նայում տան մեջ վազվզող երեք երեխաներին։ Արթուրը, Ավետն ու Լուսինը Աղաջանյանների խնամատար ընտանիք են եկել 2018-ին։ Այստեղ երեխա ունենալու մասին երազում էին 23 տարի։ Հարազատ եղբայրներն ու քույրը առանց խնամքի մնալուց հետո մանկատան ճանապարհին հանդիպել են ՀՕՖ-ԻՆ, ապա՝ խնամատար ծնողներին, որոնք առանց իրենց երեխաների ապագա արդեն չեն տեսնում։

Մեկնաբանել