ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ընկերության աշխատողների ուղղությամբ կրակելու մասին լուրը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական ընկերության աշխատողների ուղղությամբ կրակելու և նրանցից մեկին վիրավորելու մասին լուրերը։

«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել