Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Մեկնաբանել