Ապաշրջափակման միասնական փաթեթ է լրամշակվում․ Ռուդենկո

Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարևորագույն ուղղություններից է․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Անդրեյ Ռուդենկոն

«Էստ էության, խոսք է գնում երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական օգուտ քաղելու մասին։ Ռուսաստանն անմիջականորեն մասնակցում է այդ գործընթացին»,- ասել է Ռուդենկոն։

Նշելով, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում կարևոր աշխատանք է տարվել ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար, Ռուդենկոն ասել է․ «Ներկայում միասնական փաթեթ է լրամշակվում։ Նման մոտեցման շնորհիվ կապահովվի ընդունված որոշումների կայունությունը»։