Մահացել է ժամկետային զինծառայող, հանգամանքները պարզվում են․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «2021-ի դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է»։

Հաղորդագրությունում նշված է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։