Հաստատվել է կորոնավիրուսի 90 դեպք, մահացել է 3 անձ

Հունվարի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք։ Կատարվել է 4 036 թեստավորում, առողջացել են 203-ը։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 126 դեպք, որոնցից 332 201 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3 429 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 510 է:

Ընդհանուր կատարվել է 2 581 573 թեստավորում: