Գարիկ Սարգսյանն ազատվել է պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 5-ի որոշման համաձայն՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից: Գործադիրի ղեկավարը մեկ այլ որոշմամբ Սարգսյանին նշանակել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Մեկնաբանել