Վաղարշակ Հարությունյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նման հրամանագիր է հունվարի 5-ին ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հրամանագրում մասնավորապես նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ Հարությունյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»։

2020-ի նոյեբերի 20-ից մինչև 2021-ի հուլիսի 20-ը Հարությունյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։