Հայտնաբերվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք

կորոնավիրուս - covid19

Հունվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք, կատարվել է 3 899 թեստավորում, առողջացել է 130 անձ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3 422 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 511 է: Մինչ այժմ կատարվել է 2 594 856 թեստավորում: